|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Դոնեցկում ռազմական դրություն եւ պարեկային ժամ է հայտարարվել. ըստ ИТАР-ТАСС-ի` տեղեկացնում է Դոնեցկի ժողովրդական հանրապետության մամուլի ծառայությունը:
«Տարատեսակ միջադեպերից խուսափելու եւ խաղաղ բնակիչների կյանքի ու առողջության պահպանման նպատակով, որպես կարգուկանոնի ամրապնդման միջոց, աշխարհազորի հրամանատարությունը Դոնեցկում մտցնում է ռազմական դրություն եւ պարեկային ժամ»,- ասվում է աշխարհազորայինների հրամանատար Իգոր Ստրելկովի ստորագրած հայտարարության մեջ:
Ըստ փաստաթղթի` ռազմական դրություն կլինի Դոնեցկ քաղաքի մի քանի շրջաններում, որոնց սահմանները կորոշվեն աշխատանքային կարգով: Պարեկային ժամը կգործի 23:00-ից մինչեւ 06:00-ն: