կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-18 17:47
Հասարակություն

UWC Դիլիջանի միջազգային դպրոցից ուղեղների արտահոսքի վեկտորի փոփոխման կարևորությունը SIS Education-ի ծրագրերում

UWC Դիլիջանի միջազգային դպրոցից ուղեղների արտահոսքի վեկտորի փոփոխման կարևորությունը  SIS Education-ի ծրագրերում

Սույն թվականի ապրիլի 10-ին UWC Դիլիջանի միջազգային դպրոցում անցկացվող ամենամյա՝ ՄԱԿ-ի երիտասարդական գագաթնաժողովի փակման արարողության շրջանակներում, կազմակերպող կողմի նախաձեռնությամբ, ելույթով հանդես եկավ Ջոնս Հոփքինսի և Օքսֆորդի համալսարանի ուսանող, նորաստեղծ «Ռազմավարական Նշանակության Սաղաթելյան Կրթական Ինստիտուտի» (SIS Education) հիմնադիր-նախագահ Նվեր Սաղաթելյանը և ներկայացրեց նորաստեղծ SIS Education-ը և,  հատկապես, UWC Դիլիջանի միջազգային դպրոցից ուղեղների արտահոսքի վեկտորի փոփոխման կարևորությունը։ 

Նվեր Սաղաթելյանը ներկայացրեց արտասահմանյան կրթական հաստատություններում բազմազանություն և, այդպիսով, համաշխարհային առաջընթաց ապահովելու գործում կառույցի նշանակությունը, ստեղծվող համայնքի հեռանկարները ու կարճաժամկետ նպատակները, ինչպես նաև անդրադարձավ UWC Դիլիջանի միջազգային դպրոցից ուղեղների արտահոսքի վեկտորների փոփոխմանը, դրանից բխող ներուժի իրացմանը և միջազգային նմանատիպ փորձի հաջողության ու ձախողման շուրջ ծավալվող հակասական քննարկումներին։ 

Սաղաթելյանն անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ UWC Դիլիջանի միջազգային դպրոցի աշակերտները կարող են ներգրավվել կառույցում ոչ միայն որպես շահառուներ, այլ նաև մենթորներ՝ այդպիսով ստանալով նորանոր հնարավորությունների և լիազորությունների մի փաթեթ, որը բացառիկ դեր կխաղա համաշխարհային ազդեցիկ կրթական կենտրոններում ներգրավվելու հեռանկարներում։ 

Բանախոսը մանրամասնորեն ներկայացրեց ուղեղների արտահոսքի վեկտորի փոփոխման նախագծի իրագործման հիմնաքարային երեք սկզբունքները, կառույցի վերջնական ձևավորման չորս փուլերը և ամենանշանակալի համակարգային այն ուժեղ կողմերը, որոնք ակյունաքարային դեր են խաղում կառույցի հաջողման գործում։ 

Այնուհետև բանախոսն անդրադարձավ հայ և արտասահմանցի երիտասարդների, այս դեպքում` UWC Dilijan-ի ուսանողների և Հայաստանի մյուս դպրոցների աշակերտներին (որոնցից շատերը ներկա էին հանդիպմանը) միավորող կամուրջ՝ SIS Education-ի ազգային, սակայն միաժամանակ համաշխարհային կառույց մնալու յուրօրինակ բնույթին։ Ըստ բանախոսի՝ կառույցի ստեղծման շարժիչ ուժը, հայկական կարիքից բացի, կդառնա «ազգ-պետություն» տեսության և տեխնիկական գիտության առաջընթացը՝ լուծելով հասարակական առաջընթացի խնդիր։

Նվեր Սաղաթելյանի խոսքով՝ մոտ ապագայում ավելի մեծ թվով հայ երիտասարդներ հնարավորություն կստանան սովորելու հեղինակավոր կրթօջախներում և այդտեղ ստացած հիմնավոր գիտելիքները կծառայեցնեն մարդկության առաջընթացին, Հայաստանի ամրապնդմանն ու հասարակության բարգավաճման խնդիրներին։ Վստահաբար, այդ անհատները կմշակեն գաղափարներ, որոնք կնյութականանան ու կվերածվեն քաղաքականության ոչ միայն գործունեության երկրում, այլև դրա սահմաններից դուրս, հատկապես՝ Հայաստանում, ծանրակշիռ ազդեցություն թողնելով թե՛ համաշխարհային, թե՛ ազգային նշանակության հարցերի վրա: