կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-14 13:30
Աշխարհ

Թուրքերը հերքում են Ուկրաինայի ԱԳՆ-ի՝ Մարիուպոլի մզկիթի ռմբակոծման վերաբերյալ հայտարարությունը

Թուրքերը հերքում են Ուկրաինայի ԱԳՆ-ի՝ Մարիուպոլի մզկիթի ռմբակոծման վերաբերյալ հայտարարությունը

Սուլթան Սուլեյման մզկիթի հիմնադրամի նախագահ Իսմայիլ Հաջիօղլուն հերքել է այն տեղեկությունը, թե Մարիուպոլում գտնվող թուրքական մզկիթը, որտեղ առնվազն 80 խաղաղ բնակիչներ են գտնվում, ռմբակոծվել է ռուսական ուժերի կողմից։

«Ռումբն ընկել է մզկիթից 700 մետր հեռու, բայց մենք լավ ենք»,- Հաջիօղլուի խոսքերն է մեջբերում Middle East Eye-ը։

Ըստ նրա՝ տարհանումը դեռևս չափազանց վտանգավոր է, քանի որ քաղաքը դեռևս ծանր հրետակոծության տակ է, սակայն Ռուսաստանը թույլատրել է, որը ավտոբուսները Մարիուպոլում հավաքեն Թուրքիայի քաղաքացիներին։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը նախօրեին հայտարարել էր, թե ռուսական բանակը գնդակոծել է Սուլթան Սուլեյմանի մզկիթը, որտեղ գտնվում են Թուրքիայի քաղաքացիներ։