|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ռուսաստանցի զինվորականները Մարիուպոլի մերձակայքում` «Ազով» ազգային գումարտակի բազայում, ամերիկյան բանակի մեթոդական ձեռնարկներ են հայտնաբերել. հայտնում է РИА Новости-ին։
Ենթադրվում է, որ դրանք ուկրաիներեն և անգլերեն լեզուներով ԱՄՆ բանակի ձեռնարկներ են, որոնք նախատեսված են, մասնավորապես, պարտիզանական պայքարի դեմ պայքարի և հետախուզություն վարելու ուսուցման համար:
Ռուսաստանցի զինվորականները նշել են, որ նման փաստաթղթերը ոչնչացման ենթակա են, եթե դրանք իրենց հետ չեն կարողանում տանել դիրքերը լքելիս, սակայն «Ազովի» զինյալները չեն հասցրել դա անել։
Ներկայացված նյութերում նշվում է նաև, որ դրանք պետք է ոչնչացվեն այնպես, որ կանխվի վերականգնման հնարավորությունը։
Ինչպես պարզաբանել է լրագրողը, Մարիուպոլի մոտ «Ազովի» բազայում դիվերսանտների կազմավորում է եղել՝ «SS արջեր» անունով։