Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դիմադրության շարժման շրջանակում մարզային հերթական հանդիպումներն են կազմակերպվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ լուսանկարներ է հրապարակել:
«Մարտի 12-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանի և Ասպրամ Կրպեյանի հետ Վայոց ձորի մարզում հանդիպումներ ենք ունեցել Վայք, Եղեգնաձոր համայնքների, իսկ պատգամավորներ Աշոտ Սիմոնյանը, Թադևոս Ավետիսյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը՝ Աշտարակ համայնքի բնակիչների հետ։
Եղեգնաձոր քաղաքում մեզ սպասում էին «Հայաստան» դաշինքի համակիրները։ Նրանք ոչ միայն բարձրաձայնեցին իրենց մտահոգությունները՝ Արցախի և Հայաստանի դեմ ուղղված արտաքին մարտահրավերների, և հատկապես վերջին օրերին Արցախում ստեղծված գերլարված իրադրության վերաբերյալ, այլև ակնկալելով մեր գործուն աջակցությունը՝ ներկայացրին բազմաթիվ սոցիալական, տնտեսական, ժողովրդագրական խնդիրներ, որոնց լուծումը բացառապես ներքին քաղաքականության տիրույթում է, և պետության ռեսուրսները համակարգված օգտագործելով՝ հնարավոր է բարեփոխումներ իրականացնել դրանց ուղղությամբ։
Հանդիպումների օրակարգում առանցքային նշանակություն ուներ նաև «Հայաստան» դաշինքի կողմից ձևավորվող Դիմադրության շարժումը համազգային-համահայկական շարժման վերածելու՝ Հայաստանի բոլոր մարզերում, համայնքներում ու բնակավայրերում Դիմադրության շարժմանը զարկ տալու խնդիրը։
Պատասխանելով մեր հայրենակիցների հարցերին՝ համառոտ ներկայացրել ենք Շարժման նպատակներն ու ճանապարհային քարտեզը»։