|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին ընդունել է Հայ հեղափոխական դաշնակցության նորընտիր Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանին և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմից:
Բարձր գնահատելով համահայկական խնդիրների լուծման գործում Դաշնակցություն կուսակցության ունեցած դերակատարությունը՝ երկրի ղեկավարը կարևորել է կառույցի աշխարհասփյուռ ներուժի արդյունավետ իրացմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով իր լրիվ պատրաստակամությունն այդ առումով: Նախագահն առանձին անդրադարձել է Հայ դատի գրասենյակների հետ համագործակցությանը՝ նշելով, որ ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովից հետո արդյունավետ հանդիպում ու քննարկում է ունեցել նաև Հայ դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանի հետ:
Զրուցակիցները քննարկել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը, առկա մարտահրավերներին, ինչպես նաև տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր։