կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-11 18:13
Հասարակություն

Կվերականգնվի Կապանի «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցին

Կվերականգնվի Կապանի «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցին

Մեկ-երկու շաբաթից Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցու տարածքում կաշխատեն հնագետները, իսկ պեղումներից հետո կմեկնարկեն հուշարձանի վերականգնման աշխատանքները, կբարեկարգվի տարածքը։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից։

Աղբյուրի փոխանցմամբ, կապանցի մի խումբ երիտասարդներ դիմել են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանին՝ պատրաստակամություն հայտնելով ֆինանսական ներդրում կատարել եկեղեցու վերականգնման համար։

ՀՀ  Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցին կառուցվել է 17-18-րդ դդ.-ում: Ունի արևելքում կիսաշրջան խորանին կից ուղղանկյուն ավանդատներով թաղածածկ դահլիճի հորինվածք:

Թաղակիր կամարները հենվում են երկայնական պատերի զույգ որմնամույթերի վրա: Մուտքը հարավից է՝ կառուցված անմշակ և կոպտատաշ քարերով: Տանիքը հողածածկ է, եկեղեցու շուրջը պահպանվել են գերեզմանոցի մնացորդները: