|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգում գտնվող պատմական Հայաստանի Կյուրին (այժմ՝ Գյուրուն) բնակավայրի հայկական եկեղեցին վերանորոգվելու է: Այս մասին հայտնել է Թուրքիայի շինարարական հետազոտությունների և հուշարձանների վարչության Սիվասի ղեկավար Օնուր Յըլդաղը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ նրա՝ վերանորոգման համար նախատեսված 3 միլիոն 984 հազար թուրքական լիրան արդեն փոխանցվել է, և 10 օրվա ընթացքում վերանորոգման աշխատանքները կսկսվեն:
Վերանորոգման աշխատանքներին մասնակցելու համար անհատներ էլ են հայտ ներկայացրել: Այդ առիթով Յըլդաղը հայտարարել է, որ իրենք անհատների կողմից դիմումներն ընդունելուց և բավարարելուց հետո նրանց դրամաշնորհ են տալիս և հետևում կատարված աշխատանքներին:
Նշենք, որ Կյուրին բնակավայրը 20-րդ դարի սկզբին ունեցել է, ընդհանուր առմամբ, 3000 բնակիչ, որոնցից 1550-ը՝ հայեր: Հայերն այստեղ զբաղվել են առևտրով, երկրագործությամբ և արհեստներով: Բնակավայրում կար մեկ քարաշեն հայկական եկեղեցի և մեկ դպրոց: 1915 թ.-ին Կյուրինի հայ բնակչությունը ենթարկվել է ցեղասպանության՝ տարագրվել և բնաջնջվել: