կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-11 08:48
Հասարակություն

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Մարտի 10-ի ցերեկը, 11-13-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-15-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում` ինտենսիվ։ Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, մարտի 10-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 12-15-ն աստիճանաբար կնավզի 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մարտի 10-ի ցերեկը, 11-12-ը, 13-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ, մարտի 10-11-ը հնարավոր է ամպրոպ։ Մարտի 14-15-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 11-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ։