|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ֆրանսիայի նախագահի պաշտոնական լուսանկարիչ Սոազիգ դե լա Մոիսոնիեր հրապարակել է կիրակի Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո արված լուսանկարները, որոնցից կարելի է ենթադրել՝ որքան բարդ ու լարված զրույց է կայացել:

Ինչպես գրում է abc.net.au-ն, Ելիսեյան պալատի հայտարարության մեջ ասվում է, որ Մակրոնն օգտագործել է զանգը՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, հայտնելու իր մտահոգությունը միջուկային անվտանգության ռիսկերի վերաբերյալ և կոչ է արել Ռուսաստանին հարգել միջազգային մարդասիրական իրավունքը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
