Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կինոռեժիսոր Գիեդրե Ժիցկիտեն որոշել է մի մոռացված լուսանկարչի` Վիտաս Լուցկուսի կյանքին անդրադառնալ ֆիլմի միջոցով: Ժիցկիտեի «Վարպետը և Տատյանան» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Միջազգային վավերագրական մրցույթ» ծրագրում:
Լրագրողների հետ զրույցում ռեժիսորը նշեց, որ ֆիլմը խորհրդային միությունում հայտնի մի նկարչի մասին է, ով պատահաբար մարդ է սպանում, որից հետո` պատուհանիդ դուրս նետվում: Լուսանկարչին տարիներ անց ոչ ոք չի հիշում:
«Սա միայն լուսանկարչի` Լուցկուսի պատմությունը չէ, այլ նաև` սիրո մասին է, քանի որ նրա կինը` Տատյաննա, խնամքով պահել էր նրա բոլոր նկարները: Շատ զգացմունքային, թաքնված մի պատմություն է, որտեղ պետք է գտնես կյանքի բոլոր կողմերը և միացնես իրար»,-ասում է Ժիցկիտեն:
Ըստ նրա` իր համար ոգևորիչ էր այս պատմությունը, որովհետև լուսանկարիչը կարծես հայելի լինի, երբ նայում ես նրան, նրա գործերին, ինքդ քեզ ես տեսնում.«Ֆիլմն արդեն երեք մրցանակ է ստացել, ինչպես նաև մեկ ազգային մրցանակ, որը մեզ մոտ հավասար է «Օսկարի»: Ֆիլմը նկարահանելուց հետո նրա լուսանկարների գիրքը լույս տեսավ, միշտ զարմանում եմ, թե ինչպես կարող էր այս հիանալի նկարիչը մոռացված լինել»:
Կինոռեժիսորը հիշում է` 19 տարեկան ուսանող էր, երբ դասախոսներից մեկն առաջարկել է հարցազրույց անել մի գրողի հետ, ով անհայտ մի լուսանկարչի մասին գիրք է գրել: «7 տարի անց, երբ ես արդեն ծնողներիս հետ չէի ապրում, մայրս ինձ իմ հին արկղերից մեկը տվեց ու ես գտա իմ հարցազրույցը, ու որոշեցի լուսանկարչի մասին ինչ-որ բաներ գտնել համացանցում: Ցավոք, ոչինչ չգտա, և դա ինձ ստիպեց ավելի ու ավելի հետաքրքրվել նրանով: Հետո արդեն, երբ կապ հաստատեցի նրա կնոջ հետ, որոշեցի ֆիլմ նկարահանել: Բոլոր նրանք, ովքեր շփվել էին նկարչի հետ, իրենց մեղավոր էին զգում նրա մահվան մեջ` ասելով, որ եթե իրենք այդ պահին նրա կողքին լինեին` նա ինքնասպան չէր լինի: Ես էլ զգում եմ, որ ծանոթ եմ նրա հետ, չնայած նա մահացել է 25 տարի առաջ»,-ասաց Ժիցկիտեն:
Ի դեպ, ֆիլմը նկարահանվել է հինգ տարվա ընթացքում: