|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանը և նրա ժողովրդին հարգելու անհրաժեշտության մասին՝ չնայած Ուկրաինայում ստեղծված իրավիճակին. հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Անհրաժեշտ է շարունակել երկխոսությունն առաջնորդների հետ՝ նույնիսկ հաստատելով տարաձայնությունները, քանի որ մի օր մենք պետք է վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջը... Մենք միշտ պետք է հարգանքով վերաբերվենք Ռուսաստանին և ռուս ժողովրդին»,- ընդգծել է նա։
Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահը նաև հորդորել է «ամեն ինչ անել ռազմական գործողությունների սրացումից ու ընդլայնումից խուսափելու համար»։
Մակրոնը զգուշացրել է, որ կարճաժամկետ հեռանկարում Ուկրաինայում իրավիճակի քաղաքական լուծում չի գտնվի, և ռազմական գործողությունները, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն։ Քաղաքական գործիչը «դժվար» է անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումները, քանի որ ՌԴ առաջնորդը «հրաժարվում է դադարեցնել կրակը» և «Ուկրաինայից շատ կոշտ պայմաններ է պահանջում»։