|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ռուսաստանը լռության ռեժիմ է հայտարարել Մարիուպոլից և Վոլնովախայից խաղաղ բնակիչների դուրս գալու համար. լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Այսօր՝ մարտի 5-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 10-ից ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարում և մարդասիրական միջանցքներ բացում Մարիուպոլից և Վոլնովախայից խաղաղ բնակիչների դուրս գալու համար»,- հայտնել են նախարարությունից, նաև` հավելել, որ ուկրաինական կողմի հետ համաձայնեցվել են մարդասիրական միջանցքները և ելքի ուղիները։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել էր, որ, Կիևի տվյալներով, Վոլնովախան ցանկանում է լքել մոտ 20 հազար խաղաղ բնակիչ, իսկ Մարիուպոլը՝ 200 հազար։
Այժմ այս երկու քաղաքները վերահսկվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից, սակայն արգելափակված են աշխարհազորայինների կողմից։