Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ Եվրոպան պետք է դասեր քաղի Ուկրաինային անդամակցության ուղու վրա դնելու՝ իր ձախողումներից․ ասվում է Financial Times-ի հոդվածում։
Ըստ թերթի՝ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ ԵՄ-ն պետք է արագացնի Վրաստանին Ռուսաստանից պաշտպանելու քայլերը՝ նշելով, որ Բրյուսելն ուշացել է Ուկրաինայի հետ հարաբերություններում։ Վրաստանի նախագահը նշել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ԵՄ-ի համար հնարավորություն է բացել ընդունելու իր հարևաններին, որոնք ձգտում են դառնալ իր մասը:
«Մեզ պետք չէ, որ Ռուսաստանը տպավորություն ստեղծի, թե կան վայրեր, որոնք ոչ ոք չի պաշտպանում»,- ասել է Զուրաբիշվիլին Financial Times-ին։
Նրա խոսքով` «(ԵՄ) պետք է ճանապարհ գտնի՝ արդարացնելու մեր երկար սպասված սպասումները և մեզ նշան տա, որ մենք այս ընտանիքի մասն ենք»։
Հոդվածի հեղինակը նշում է, որ ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնության մեջ ընդգրկված նախկին Խորհրդային Միության երկրները՝ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, որոնք ունեն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրեր, հայտարարել են ԵՄ-ին միանալու ցանկության մասին։
Զուրաբիշվիլին նշել է, որ ողջունում է «ուժեղ Եվրոպայի» ի հայտ գալը Պուտինի ներխուժումից հետո, երբ ԵՄ-ն կոշտ պատժամիջոցներ կիրառեց Մոսկվայի դեմ և համաձայնեց զենք մատակարարել Կիևին, իսկ Գերմանիան խոստացավ ավելացնել պաշտպանական ծախսերը:
Ըստ նրա՝ ԵՄ-ն չի կարողացել նույն հաստատակամությունը դրսևորել ո՛չ 2008 թվականին Վրաստանի դեմ պատերազմից, ո՛չ էլ 2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո։
«Նման արձագանքների բացակայությունը, հավանաբար, Պուտինին դարձրեց այնպիսին, ինչպիսին նա կա», - ասել է Զուրաբիշվիլին:
«Մենք սպասել ենք այնքան ժամանակ, որքան Ուկրաինան։ Մենք նույն ճանապարհին ենք, պետք է դա հաշվի առնենք և չմոռանանք»,- Financial Times-ին ասել է Վրաստանի նախագահը: