Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2022-03-03 17:12
Քաղաքական

Ինչ մենք երեկ լսեցինք, հայհոյանք էր, և ակնկալում եմ պատշաճ քրեական գործընթաց․ Արծվիկ Մինասյան

Նիկոլ Փաշինյանը,  երբ նեղանում է  հողատու կամ հող հանձնող արտահայտությունից, մի կողմից  ինձ լավատեսություն է ներշնչում․ ինչո՞ւ, որովհետև  նշանակում է մարդը հասկանում է, թե  ինչքան վատ բան է, բայց խնդիրն այն է, որ հող հանձնել, հող տալ, վերադարձել արտահայտությունն ինքներդ եք ամրագրել այն փաստաթղթում, որի մասին անընդհատ  խոսում են ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը․ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Խոսքը վերաբերում է նոյեմբերի 9-հայտարարությանը, որում սևով սպիտակի վրա գրված է, որ  մի շարք շրջաններ, որոնք Արցախի իրավազորությունների ներքո են,  ՀՀ-ը փոխանցում է կամ վերադարձնում է Ադրբեջանի Հանրապետությանը․ սրանք տարածքեր են, հողեր են, որոնք հանձնվում են թշնամի պետության վերահսկողությանը»,-ասաց նա։

«Իշխանությունն արդեն 4 տարի է՝ դուք եք, իշխանությունն արդեն 4 տարի է՝ Նիկոլ Փաշինյանինն է, 4 տարվա ընթացքում որևէ  քրեական գործ հարուցվե՞լ է  այդ նույն հիմնավորմամբ ։ Գլխավոր դատախազն օրուգիշեր կառավարությունում է, ինչի՞ չեք պարզում՝ ովքեր են եղել այն պետական դավաճանները, որոնք պատրաստ են եղել հողեր հանձնել։ Այն, ինչ մենք երեկ լսեցինք, հայհոյանք էր,  և ակնկալում եմ,  որ քրեական վարույթ իրականացնող մարմինները պետք է իրականացնեն պատշաճ գործընթաց»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։