|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արտգործնախարարին մենք հայտնեցինք մեր մտահոգությունները, լսեցինք որոշ բացատրություններ այդ մտահոգությունների վերաբերյալ: Մենք դեռ հանդիպում ունենք նաև Գլխավոր շտաբի պետի հետ: Դրանից հետո մենք կամփոփենք և հայտարարություն կտարածենք, ավելին այս պահին չեմ կարող ասել. ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ շուրջ երկու ժամ տևած հանդիպման ավարտին այս մասին հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ և վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն՝ ավելացնելով, որ նախարարի որոշ պատասխաններ բավարարել են, որոշները՝ եղել են ոչ լրիվ և կիսատ են մնացել:
Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժման անունից երեկ տարածած հայտարարությամբ Վազգեն Մանուկյանը հրատապ հանդիպում և պարզաբանումներ է պահանջել ԱԳ նախարարից, ԱԱԾ տնօրենից և ԳՇ պետից: Այսօր երեկոյան Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներ Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը և Արթուր Վանեցյանը հանդիպեցին ՀՀ արտգործնախարարի հետ:
Վազգեն Մանուկյանի՝ լրագրողների հետ կարճատև զրույցի տեսանյութը՝ ստորև.