| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
«ՌԴ-ից ակնկալում ենք ազդեցության գործադրում, ոպեսզի ազատ արձակվեն բոլոր հայ գերիները»,-այս մասին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև կազմակերպված ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«ՌԴ-ն հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրներից մեկը, ով ստանձնել է միջազգգային պարտավորություն, որի շրջանակներում պետք է զսպեր Ադրբեջանի ագրեսիվ, ցեղասպան քաղաքականությունը։ Մենք ՌԴ-ից ակնկալում ենք անմիջական ներգրավվածություն և ազդեցության գործադրում, որպեսզի ազատ արձակվեն բոլոր հայ գերիները։ Ռուս ժողովուրդ, եկել է ժամանակը, որ հայ ժողովրդի հետ միասին թև-թիկունքի տված պայքարենք այս միջազգային չարիքի դեմ, վերականգնենք համամարդկային արժանապատվությունը, դատապարտենք Ադրբեջանի ցեղասպան ռեժիմին և այդ պետությանը»։
Նշենք, որ COP29 գագաթնաժողովի նախաշեմին ՀՅԴ-ականներն ու համակիր քաղաքացիները  բողոքի ակցիայով ՄԱԿ-ի գրասենյակի, ԱԳՆ-ի և դեսպանատների դիմաց են։ 
Արծվիկ Մինասյանը նաև նամակ հանձնեց դեսպանատանը։