կարևոր
337 դիտում, 2 ժամ առաջ - 2024-11-19 20:26
Քաղաքական

Մենք գործ ունենք անկանխատեսելի, անհավասարակշիռ անձի հետ, դժվար է քաղաքագիտական բացատրություն տալ. Գեղամ Մանուկյան

Մենք գործ ունենք անկանխատեսելի, անհավասարակշիռ անձի հետ, դժվար է քաղաքագիտական բացատրություն տալ. Գեղամ Մանուկյան

Կիրակի օրը երեկոյան մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է Վահե Ղազարյանին ազատել՝ ՆԳ նախարարի, Գնել Սանոսյանին՝ ՏԿԵ նախարարի, Ռուստամ Բադասյանին՝ ՊԵԿ նախագահի, Արգիշտի Քյարամյանին՝ Քննչական կոմիտեի նախագահի, Սասուն Խաչատրյանին էլ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոններից։

Ընդ որում, «Հրապարակը» գրել էր, որ նշված պաշտոնյաներին Փաշինյանն իր որոշման մասին հայտնել է WhatsApp-ի միջոցով՝ հաղորդագրություն ուղարկելով: Իսկ ավելի ուշ նա ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, թե մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները, և, որ նման խնդրանքով դիմելու պատճառներն անձնավորված չեն, այլ համակարգային: Միաժամանակ Փաշինյանն անուրանալի էր համարել նշված պաշտոնյաների ներդրումն իրենց ոլորտներում: Իրենց հրաժեշտի կամ ազատման դիմում գրելու որոշման մասին հայտարարություններում ևս, ըստ էության, նշված պաշտոնյաները ևս ձեռքբերումներ են արձանագրել: Այսինքն, հերթական անգամ մենք հասցեական չենք իմանում, թե այս կամ այն պաշտոնյան կոնկրետ ինչ պատճառով է ազատվում իր զբաղեցրած պաշտոնից: Օրինակ, ինչու Նիկոլ Փաշինյանը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնից ազատեց Արգիշտի Քյարամյանին, ում ԱԱԾ տնօրենի պաշտոնից էլ ազատել էր պատերազմի օրերին՝ 2020 հոկտեմբերի 8-ին, դարձյալ որևէ բացատրություն չի եղել:

168.am-ն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ զրույցում փորձել է պարզել՝ վերջին պաշտոնանկությունները նախընտրակա՞ն, քաղաքակա՞ն, անձնակա՞ն, թե՞ համակարգային տրամաբանության մեջ են: Ի դեպ, ընդդիմադիր պատգամավորն ուժային և իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ ԱԺ լսումների ժամանակ զգուշացրել էր նրանց՝ Նիկոլ Փաշինյանը ցանկացածին պատրաստ է զոհաբերել, «պռոբկի նման թռցնելու է»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: