|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է քննվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցը։ Քիչ առաջ դատարանը եկավ ԲՀԿ առաջնորդը: Նա չզրուցեց լրագրողների հետ, պարզապես դատարանի դիմաց դրեց դիմակը և մտավ ներս:
Նկատենք, որ երեկ, երբ դատավորը հեռացել էր խորհրդակցական սենյակ և Գագիկ Ծառուկյանը դուրս էր եկել դատարանից, վերջինիս բարկացրել էր լրագրողը հարցը, թե ինչու դիմակ չի կրել: Այդ հարցից հետո Ծառուկյանը դադարել էր պատասխանել հարցերին և հեռացել էր:
Նշենք, որ Ծառուկյանի պաշտպանական թիմի անդամ Երեմ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում երեկ նշել էր, որ դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ազգային ժողովը ձայների 87 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ որոշել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը տալ համաձայնություն:
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ և ձայների միևնույն հարաբերակցությամբ Ազգային ժողովը որոշում էր ընդունել Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը տալ համաձայնություն:
Նշենք, որ դատական նիստն ընթանում է դռնփակ: