|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության քննությունը երկու ժամով հետաձգվել է, այն կշարունակվի ժամը 18:00-ից: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:
«Այս պահին միակ տեղեկատվությունը, որ ձեզ կարող եմ հաղորդել այն է, որ դատարան է ներկայացվել Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հետ կապված պահանջ: Այժմ դատական նիստն ընդմիջվել է պաշտպանության իրավունքը ապահովելու եւ առաջադրված մեղադրանքին ծանոթանալու բավարար ժամանակ տրամադրելու համար: Մինչ այս պահը իմ պաշտպանյալին չի պարզաբանվել մեղադրանքի բնույթը եւ հիմքը: Դրանից հետո նոր կկարողանամ հարցերին պատասխանել եւ որեւէ մեկնաբանություն տալ»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը): Նա սույն գործով հարցաքննվել է մեղադրյալի կարգավիճակով: