|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Վերջին շրջանում Ուկրաինայի նախագահին և ՀՀ վարչապետին հաճախ են համեմատում իրար հետ: Նրանք հանդես են գալիս նույն ելույթներով, անում են նույն բաները: Ստորև բերված տեսանյութում ևս մեկ նմանություն է:
Ինչպես արդեն նշել էինք, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր տեսաուղերձ է հղել: Նա, մասնավորապես ասել է. «Երբ ես նախագահ էի դառնում, ես ասել եմ, որ մեզնից յուրաքանչյուրը նախագահ է: Քանի որ մենք բոլորս պատասխանատու ենք մեր պետության համար, մեր հիանալի Ուկրաինայի համար: Իսկ հիմա այնպես է պատահել, որ մեզնից յուրաքանչյուրը մարտիկ է, մարտիկ՝ իր տեղում: Եվ ես վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրը կհաղթի»:
Հիշեցնենք, որ այս միտքը Նիկոլ Փաշինյանը կրկնում էր դեռ 2018 թվականին: «Հայաստանում այսօր 3 միլիոն վարչապետ կա, և այդպես էլ պետք է լինի»,- ասել էր նա: