Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին կից Ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը գրում է․
«Դուք ինչու՞ մարդկանց շարժը մարտի 16֊ից երկու շաբաթով չկանգնացրեցիք։ Եթե չգիտեիք ոնց և որտեղից սկսել, մարտի 23֊ին ՀՅԴ հրապարակված միջոցառումներին ինչու՞ չանդրադարձաք։ Ինչու՞ չկարողացաք 45 վարակակիրի առկայության պայմաններում լոկալիզացնել և իզոլացնել մարդկանց։ Հիմա վիճակը շատ ավելի լավ կլիներ քան հարևան Վրաստանում։ Ինչու՞ վախեցաք կոշտ սահմանափակումներից։ Ինչու՞ պատասխանատվություն չվերցրեցիք և չգործեցիք ըստ տրամաբանության։ Ինչու՞ թուլացրեցիք մարդկանց զգոնություն։ Ինչու՞ չպատրաստեցիք հասարակությանը համավարակին դիմագրավելուն։ Ինչու՞ ձեռք առնելով միամտացրիք մարդկանց, թե կորոնավիրուսն ում շունն է, դիմակի կարիք չկա, հատուկ միջոցառումների կարիք չկա, պինցետով կհանենք տնական օղիով դիզինֆեկցիա կանենք և այլ նմանատիպ մեսիջներով։
Նիկոլն էլ երկու ամիս առաջվա իր ասածին ասում է չի հիշում, թե երբ է ասել պինցետի մասին։ Քեզ ո՞վ հավատաց, որ չես հիշում, ինչու՞ ես կեղծում։ Միայն հավի ուղեղովը ամեն օրվա տեսած, լսածին օրեր հետո չի հիշի։ Լավ էլ հիշում է ու շատ բաներ է հիշում։ Նիկոլի հույսը այն է, որ դուք բոլորդ մոռանաք։ Չի լինելու, այս ժողովրդի հետ այսպես վարվողները պատժվում են։
Հիմա վարակը մտել է ծերանոց։
Ես մեղադրում եմ ձեր կառավարությանը ոչ կոմպետենտության մեջ։ Բայց ձեր անադեկվատությունը կյանք է արժենում։ Ու ոչ մեկը լոլո չկարդա, թե կորոնավիրուսից մեռնողները ունեին քրոնիկ հիվանդություններ։ Արա, բա այդ վարակը չլիներ, մարդիկ իրենց քրոնիկ հիվանդություններով դեռ կապրեին։
Ոչ այս ԱԺ-ն, բայց հաջորդ ԱԺ-ն պետք է հանձնաժողով ստեղծի և քննի այս շրջանը։
Բացեք, ամեն ինչ բացեք, թռիչքներն էլ բացեք, վարակն ինչքան շատանա այնքան ԱԴ-ն կերկարացնեք և կձգեք ձեր ճղճիմ իշխանությունը։ Ամոթ ձեզ»։