Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ազգային ժողով մի ասա, մի կրկես ասա, որտեղ պատգամավորները մոռանում են՝ իրենք ովքեր են, ինչի համար են հավաքվել, որն է իրենց գլխավոր առաքելությունը: Հետո կասեն, թե մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ու նրա ղեկավարած ուժին սուր քննադատության էին ենթարկել միանգամից երեք խմբակցություններ՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը. Նիկոլ Փաշինյանն էլ հո ձեռքերը ծալած չէ՞ր նստելու:
Այսպես են սկսվում «ռազբոռկաները», կռիվներն ու վեճերը փողոցում, բակում, ամեն տեղ, բայց ու՞մ մտքով կանցներ, որ այսպես պետք է լինի նաև խորհրդարանում: Չէ, դե բնական է, որ պատգամավորներն էլ են մարդիկ, նրանք էլ կարող են վրդովվել, նրանք էլ կարող են հունից դուրս գալ, բայց չեն կարող Ազգային ժողովի ամբիոնը վերածել մի վայրի, որտեղ հաշիվներ են պարզում: Եթե հաշվի առնենք, որ Խոսրով Հարությունյանն ասում է` չպետք է պատգամավորը հաշվի նստի ընտրողի կարծիքի հետ, այլ պետք է իր կարծիքով շարժվի, ապա այն, ինչ տեղի ունեցավ այսօր Ազգային ժողովում, նորմալ է:
Բայց քանի որ Խոսրով Հարությունյանը, մեղմ ասած, ճիշտ չէ, ուրեմն նրանք ստիպված են պահել իրենց պատգամավորների նման, ոչ թե նմանվեն փողոցում «բազառ» անողների: Ի՞նչ խնդիր են սրանով լուծում այս քաղաքական ուժերը: Իրար անպատվելով, իրար վրա ցեխ շպրտելով, իրար մեղադրելով, թե դու սեկտայից ես, թե դու ընդդիմադիր չես այլ «հաճախորդ» ես, դու կերակրատաշտից ես օգտվում, իսկ այ դու մարտի 1-ի մեջ ես մեղավոր, այսպես ուզում են մեզ՝ ընտրողներիս, իբր թե ցույց տալ այս, կամ այն քաղաքական ուժի դե՞մքը:
Ներեցե՛ք, իհարկե՛, տիկնայք և պարոնայք, բայց դրանով դուք բոլորդ ձեր դեմքն եք ցույց տալիս, ցածրացնում,եք, ընկնում եք` ինչքան հնարավոր է ավելի ներքև, ավելի ցածր: Մի բանում վստահ եղեք, դուք բոլորդ ճիշտ եք: Այդ մեղադրանքները, որ դուք միմյանց հասցեին հնչեցրեցիք, բացի ավելի ներքև ընկնելուց, ցույց տվեցիք, որ դուք բոլորդ միմյանց հանդեպ ունեցած գնահատականներում ճիշտ եք, որ դուք այնպիսին եք, ինչիպիսին որ ներկայացնում է ձեզ ձեր «հակառակորդը». այնպես որ դուք իրավացի եք, կարող եք հանգիստ շունչ քաշել:
Ամալյա Առաքելյան