|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Թուրք պատգամավոր Ալթան Թանի` Արևմտյան Հայաստանի քաղաքների, ինչպես նաեւ Կարին (թուրքերեն` Էրզրում) քաղաքի անունը փոխելու առաջարկի դեմ ցույց է տեղի ունեցել:
Agos.com-ը հաղորդում է, որ Թուրքիայի Հասարակական աշխատողների արհմիության կոնֆեդերացիայի անդամները Թուրքիայի դրոշներով և «Բոլորդ հայ եք» գրություններով շարժվել են դեպի Աթաթուրքի արձանը:
«Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Ալթան Թանի առաջարկած Էրզորոմ անունը միայն օգտագործվել է հայերի և որոշ օտարերկրացի առևտրականների կողմից: Եվ այդ անունը երբևէ արժեք չի ունեցել: Էրզրումը եղել է և մնալու է Էրզրում: Այս առաջարկը, այսպես կոչված` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ արված նենգ պատրաստություն է: Մեծն թուրք ազգն այս խաղին կխոչընդոտի: Այդքան ժամանակ, որ մենք կանք, ձեր ձգտումները չեն իրականանալու»,- ասել է կոնֆեդերացիայի ներկայացուցիչ Մուֆիթ Բայրաքթարը:
Հիշեցնենք, որ Վանից պատգամավոր Այսել Թուղլուքը նույնպես առաջարկություն էր ներկայացրել Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահություն` Վան քաղաքը Ուսան /Wan/ փոխելու: