|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Զելենսկին ասել է, որ Կիևը ցանկանում է խաղաղություն և բանակցություններ Ռուսաստանի Դաշնության հետ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ թելեգրամյան ալիքում հրապարակված իր կոչում Զելենսկին որպես Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների հարթակ առաջարկել է Վարշավան, Բուդապեշտը, Ստամբուլը, Բաքուն, և նշել, որ ցանկացած այլ քաղաք հարմար է։
«Մենք ուզում ենք հանդիպել, ուզում ենք պատերազմի ավարտ: Վարշավա, Բուդապեշտ, Ստամբուլ, Բաքու, դա մենք առաջարկել ենք ռուսական կողմին, և ցանկացած այլ քաղաքում, որտեղից հրթիռներ չեն թռչում, մեզ հարմար է »,- ասել է նա:
Զելենսկին դիմել է նաև բելառուսներին և մաղթել, որ երկիրը «կրկին բարի և ապահով դառնա»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինական կողմի հետ բանակցելու համար: