|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայում տեղի է ունեցել ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը ղեկավարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ըստ Yeni Safak-ի` 5 ու կես ժամ տևած նիստի ընթացքում քննարկվել են թուրք-ամերիկյան լարված հարաբերություններին, Սիրիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող կառույցների դեմ պայքարին առնչվող հարցեր։
Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև վերջին օրերին ամերիկացի պաշտոնյաների կողմից Թուրքիայի հասցեին հնչեցված սպառնալիքները պատժամիջոցներ կիրառելու հարցում, քանի որ Անկարան առայժմ ազատ չի արձակում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին։
Թուրքիան անընդունելի է համարել ԱՄՆ-ի կողմից հնչեցվող սպառնալիքները: