|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներում ՀՕՊ համակարգերի մասին անընդունելի են և չեն նպաստում միջազգային լարվածության թուլացմանը: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն. հայտնում է Газета.ру-ն:
«Ռուսական հայտարարությունները` դաշնակիցների վրա հարձակման սպառնալիքներով, անընդունելի են և հակաարդյունավետ»,-ասել է նա:
Լունգեսկուի խոսքով` ԱՄՆ-ի ՀՕՊ համակարգն ուղղված չի եղել Ռուսաստանի դեմ, իսկ ՆԱՏՕ-ն սպառազինության մրցավազք չի ցանկանում: