Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Նորաբաց «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նպատակն է աջակցել մեր քաղաքացիներին՝ իրագործելու իրենց առողջ լինելու իրավունքը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀԿ-ի նախագահ Տիգրան Խաչատրյանը կազմակերպության գործունեության սկիզբն ազդարարող մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշեց, որ քանի որ իրենք երկար տարիներ աշխատել են և ունեն մեծ փորձ առողջապահության կազմակերպման ոլորտում, որոշել են օգնել համակարգին։
«Մի շարք խնդիրներ մենք ունենք լուծելու տարբեր ոլորտնեում․ բժշկական, սոցիալական, տնտեսական, իրավաբանական։ Այսօր մեր բնակչության մեծ մասը օբյեկտիվ կերպով դժգոհ է բուժսպասարկման հասանելիությունից և որակից։ Մեր բուժաշխաողները դժգոհ են աշխատանքային պայմաններից և աշխծատավարձից, բուժհիմնարկները դժգոհ են, որ ֆինանսավորումը քիչ է։ Ելնելով այս ամենից որոշեցինք ստեղծել մի ապաքաղաքական կազմակերպություն, որը միտված է օգնելու մեր ժողովրդին առողջ լինելու իրավունքը պաշտպանել»,-ասաց Տիգրան Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․