|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարությունն Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին 1 մլրդ 435 մլն դրամ հատկացրեց 15 սուբվենցիոն ծրագիր ավարտին հասցնելու համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ հայտնեց, որ 2021 թվականի 620 ծրագրերից 447-ն ավարտված է, 173-ը ընթացքի մեջ է:
Նախարարն ասաց, որ 2022 թվականի համար երկու-երեք թիրախ են ընտրել ,ու վերլուծությունը ցույց է տվել, որ թիրախներն արդարացված են, դրանք են՝ մանկապարտեզների կառուցումը, խմելու ու ոռոգման համակարգերն ու ճանապարհները:
Փաշինյանն էլ արձագանքեց, որ չպետք է լինի ո՛չ դպրոց, ո՛չ էլ մանկապարտեզ, որտեղ հիմնանորոգում անեն, հետո պարզվի, որ ներսում կա օգտագործված որևէ բան. ամեն ինչ պետք է նոր լինի: