|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Փետրվարի 20-ը Արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ արցախյան շարժման, Արցախահայության զարթոնքի օրն է: 34 տարի առաջ հենց այս օրն Արցախի տարեգրության մեջ պատմական ու բեկումնային իրադարձություն տեղի ունեցավ:
Արդար էր արցախահայության պահանջը. դուրս գալ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից՝ միավորվելով մայր Հայաստանին։
Արցախի Հանրապետության բարձրաստիճան պետական այրերը, զինվորականներ և «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության` ՀՀ-ից ժամանած անդամների ուղեկցությամբ, փետրվարի 20-ին այցելել են քաղաքային հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ են խոնարհել հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին:
Այնուհետև ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը՝ ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի, ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել արցախյան բոլոր պատերազմների ընթացքում անմահացած հերոսների, ղարաբաղյան շարժման առաջամարտիկների և 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսացած ոստիկանների և փրկարարների շիրիմներին: