|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.25 |
| EUR | ⚊ | € 422.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.4889 |
| GBP | ⚊ | £ 493.08 |
| GEL | ⚊ | ₾ 139.83 |
Հայոց բանակի օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն Հայրենիքի զոհված քաջորդիների հիշատակին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
Նրանք ծաղիկներ են խոնարհել արցախյան գոյամարտի, քառօրյա եւ 44-օրյա պատերազմներում ընկած հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմներին: ՀՀ ԱԺ նախագահը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Հավերժ փառք եւ խոնարհում մեր նահահատակների հիշատակին, ուժ եւ զորություն Հայոց բանակին: