կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-05 15:53
Քաղաքական

Բախումներից խուսափելու համար Փարաքարում երեք ուժերը բանակցություններ են սկսել

Երեք քաղաքական ուժեր ունենք, որոնց միջև հետագայում բախումներից խուսափելու համար նպատակահարմար գտանք բանակցությունները վերսկսել, բոլոր երեք ուժերի միջև բանակցությունների արդյունքում գալ ընդհանուր կոնսենսուսի, որից հետո կունենանք իրավազոր նիստ, որը զերծ կլինի որոշակի բախումներից․ Փարաքարում լրագրողների հետ զրույցում ասաց «Դավիթ Մինասյան» դաշինքի անդամներից։

Նշենք, որ Փարաքար համայնքի ավագանին այսօր նիստ էր հրավիրել, օրակարգում կրկին համայնքապետի ընտրության հարցն էր: Համայնքապետարանի բակում ոստիկաններ և քաղաքացիներ են հավաքված: 

Հիշեցնենք, որ դատարանը բավարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  Փարաքար համայնքի ավագանիների և «Դավիթ Մինասյան» դաշինքի ավագանիների հայցադիմումը: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել «Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավար ընտրելու մասին» համայնքի ավագանու՝ 2021 թ. դեկտեմբերի 20-ի թիվ 1 որոշումը, այսինքն՝ անվավեր ճանաչել համայնքապետի ընտրության արդյունքները։