Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս գործը առանձնահատուկ է՝ վաղուց չէինք տեսել 10 ամբաստանյալով ակնհայտ քաղաքական գործ՝ ըստ Yerkir.am-ի ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց, որտեղ քննվում է «բ*ի տղա Նիկո՛լ»-ի գործը։
Նա նշեց, որ այդ 10 հոգու մեջ շատ տարբեր մարդիկ կան՝ ինչպես քաղաքական գործիչներ, այնպես էլ քաղաքական գործունեություն չիրականացնող մարդիկ։
Ռուբեն Մելիքյանի վստահորդը հայրենադարձ երիտասարդ է, որևէ կուսակցության անդամ չէ, ուղղակի լսելով կոչը, կիսելով գաղափարները, որ այդ խաղաղ հավաքը իրականացվել է Սյունիքի համայնքապետերի հանդեպ արշավի դեմ բողոքելու համար, նա մասնակցել է և մասնակցության հետևանքով հայտնվել դատարանում։
«Իմ վստահորդի գործն առանձնահատուկ է նրանով, որ նրան մեղսագրվում է նաև հավկիթ նետելը։ Սա առաջին նման գործն է, որ հավկիթ նետելու համար մարդը հայտնվում է դատարանում։ Մեր պաշտպանության գծի կարևոր ուղղություններից է այն, որ այստեղ խտրականություն է իրականացված, որովհետև ակնհայտ դեպք կար, երբ Փաշինյանի կողմնակիցները հարձակվել էին լրատվամիջոցի վրա և ձվեր նետել, բայց այդ անձինք որևէ պատասխանատվության չենթարկվեցին»,-նշեց Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ 10 անձի խուլիգանության մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, որ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լսվել է վանկարկում «բ*ի տղա Նիկո՛լ»։ Դատարանը պետք է պարզի՝ արդյո՞ք քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանը, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը եւ Նարեկ Մանթաշյանն են եղել «բ*ի տղա Նիկո՛լ» վանկարկողները, և արդյո՞ք այդ բնորոշումը համարվում է խուլիգանություն: Այս նիստին դատախազը կներկայացնի այլ նյութեր, որոնք, նրա կարծիքով, ապացուցում են մեղադրանքը։ Մեղադրանքն առաջադրվել է հասարակական կարգը դիտավորությամբ խախտելու համար, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Քաղաքացիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Մանրամասն՝ տեսանյութում․