|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրաքի տարածք ցամաքային ներխուժման մասին ՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ պայքարելու համար: Այս մասին հայտարարվել է հունիսի 17-ին՝ գերատեսչության հայտարարության մեջ:
Գերատեսչությունը նշում է, որ Թուրքիայի զինված ուժերը ավիացիայի աջակցությամբ ուղարկվել են Հաֆթանինի շրջան:
Ըստ Թուրքիայի Պաշտպանության նախարարության՝ Անկարան իրավունք ունի ներխուժել ցանկացած պետության տարածք, եթե այն մեկնաբանվում է որպես ուղղված ազգային անվտանգության պաշտպանության:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Թուրքիան սկսել է «Ճանկ-արծիվ» գործողությունը՝ ուղղված Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը, որն ապաստարաններ ունի Իրաքում: Պաշտոնական Բաղդադը Անկարայի գործողությունները անվանել է սադրանք, որը խախտում է պետության ինքնիշխանությունը: