|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Իրավունք» թերթը գրում է. «Օրեր առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այն է՝ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը այցելել է Արագածոտնի մարզպետարան, որտեղ վիճաբանություն եւ բախում է տեղի ունեցել նրա եւ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի միջեւ:
Համառ զանգերի արդյունքում մեզ հաջողվեց կապ հաստատել Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի հետ՝ պարզելու իրականությունը: Վերջինս նախ հրաժարվեց որեւէ կերպ արձագանքել մամուլի հրապարակումներին, ապա փաստեց. «Չի եղել նման միջադեպ, եղել է աշխատանքային չհասկացվածություն ընդամենը, որը կարճ ժամանակ անց հարթվել է: Այսքանը, շնորհակալ եմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում