|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Շաբաթ օրը «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ դահլիճում նստելու տեղի համար վիճաբանություն է սկսվել հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականների միջեւ:
Վիճաբանությունը տեղափոխվել է ԱԺ միջանցք, որտեղ վերածվել է քաշքշոցի, ծեծկռտուքի: Եվ ահա երեկ, նշում է թերթը, ԱԺ կուլիսներում ակտիվորեն քննարկվել է իրենց հրապարակումը: «Աքլորացած» օգնականները փորձել են պարզել, թե ով է եղել «Ժողովուրդ»-ի տեղեկատվության աղբյուրը:
«Ժողովուրդ»-ը հրապարակավ տեղեկացնում է, որ թերթի թղթակիցն անձամբ է ականատես եղել այս խայտառակությանը: Ավելին, նշում է թերթը, միջադեպն այնպիսի աղմուկ-աղաղակով է եղել, որ ոչ ոքի աչքից չի վրիպել: