|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ով նախորդ բոլոր ընտրություններին հայտնի է եղել ՀՀԿ-ի համար «տասովկա» անելով, հիմա Աշտարակում բոլոր քրեական հեղինակություններին, քրեական դեմքերին լծել է ՔՊ-ի համար ձայն հավաքելու գործին։
Ուշագրավ է, որ նա նման հրահանգ չի ստացել ՔՊ-ից, ոչ էլ առանձնապես ՔՊ-ն ձայնի խնդիր ունի, բայց գործող քաղաքապետը, հավատարիմ իր «հին մասնագիտությանը», ներկայում լծվել է այդ գործին։
Ի դեպ, նշենք, որ նույն այս քաղաքապետը՝ Թովմաս Շահվերդյանը, հեղափոխության օրերին արգելում էր ժողովրդին գալ Երևան և մասնակցել ցույցերին, միևնույն ժամանակ ճնշումների էր ենթարկում Երևան հասածներին ու ճանապարհ փակածներին»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում