|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է տաքսու վարորդի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 36-ամյա և 32-ամյա եղբայրները, ավազակություն կատարելու նախնական համաձայնությամբ, 2021թ. հունիսի 13-ին` ժամը 03:30-ի սահմաններում, Երևան քաղաքում նստել են տաքսի ավտոմեքենա և պատվիրել իրենց տեղափոխել Էջմիածին քաղաք:
Հասնելով նշված վայր, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով, տղաները հարվածներ են հասցրել վարորդի դեպքի տարբեր հատվածներին և սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ հափշտակել նրա մոտ եղած գումարն ու բջջային հեռախոսը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: