կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-09 19:07
Հասարակություն

Երբ լսում եմ՝ ինչպես եք պատասխանում, հասկանում եմ` ինչու ենք այս վիճակում. Վարդանյանը՝ Փաշինյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ԿՎ անդամ  Քրիստինե Վարդայանն իր ելույթում հիշեցնելով վարչապետի խոսքը նշեց․ «Քիչ առաջ բառացի հնչեց հետևյալ արտահայտությունը․ «1991թ-ի ԱՊՀ համաձայնագրով, որը վավերացվել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից, երկու երկրները ճանաչել են միմյանց սահմանները»: Սխալ եք ասում սահմանները չեն ճանաչվել, այլ բանի հետ եք խառնում։ Երբ լսում եմ ինչպես եք պատասխանում հարցերին ու արձագանքում զգացմունքային կերպով՝ հասկանում եմ, թե ինչու ենք այս վիճակում, և ինչու է միջազգային հանրության արձագանքն այդպիսին»,-ասաց պատգամավորը՝ արձագանքելով վարչապետի խոսքին։
 
Մանրամասն՝ տեսագրության մեջ: