կարևոր
2980 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-18 14:35
Քաղաքական

Նիկոլ Անհողի սպասարկուի այս մտքից արդեն կարելի է հասկանալ, թե մենք ինչու ենք այսպիսի ողբերգալի վիճակում․ Գագիկ Համբարյան

Նիկոլ Անհողի սպասարկուի այս մտքից արդեն կարելի է հասկանալ, թե մենք ինչու ենք այսպիսի ողբերգալի վիճակում․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Լուսավորյալ Էդմոնի այս հայտարարությունն ապացուցում է, որ սա տարրական անգրագետ է և բացարձակ չի հասկանում աշխարհաքաղաքականությունից և դիվանագիտությունից...։

Էդմո՛ն, ՆիկոլիԴ իշխանության փայատերը հենց Արևմուտքն է, որի ռազմաքաղաքական բլոկ ՆԱՏՕ-ի անդամ է նաև Ադրբեջանի քո նշած փայատեր Թուրքիան... Էլ չասեմ, Ադրբեջանի արևմտյան հովանավորների՝ Մեծ Բրիտանիայի և Իսրայելի մասին... Էլ չմանրամասնեմ, թե նույն Արևմուտքն ինչ հետաքրքրություններ ունի ազերիկան նավթի և գազի պահով...։

Միայն տարրական անգրագետը կարող է մտածել, որ Ադրբեջանն ինչ անում է, անում է առանց Արևմուտքի իմացության... Միայն տարրական տգետը կարող է մտածել, որ Գրանադա, Բրյուսել և Վաշինգտոն ազերիները չեն գնում սեփական նախաձեռնությամբ և Թուրքիայի հովանավորությամբ ու զարմանալիորեն չեն պատժվում իրենց կողմից արհամարված Արևմուտքի կողմից...։

Արևմուտքի շահերը սպասարկող Նիկոլն ու իր Էդմոնը դեր են ստանձնել՝ հայաստանյան քաղաքականապես անգրագետ հասարակությանը համոզել, որ Արևմուտքը, իբր, շատ զայրացած է Ադրբեջանի վրա և կարող է պատժել վերջինիս...։

Էդմո՛ն, շատ վատ ես տանում դերԴ...»։