|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Yerevan.Today-ին տեղեկություն է հասել, որ այսօր՝ օգոստոսի 6-ին, կեսօրից հետո Երասխի ուղղությամբ թշնամու զորքը նորից ակտիվացրել է կրակոցները՝ հայկական դիրքերի ուղղությամբ։ Ընդ որում՝ տարբեր տրամաչափի զինատեսակներից: Այս պահին էլ կրակոցները դեռևս շարունակվում են, թշնամու հետ միջդիրքային սահմանում քաղաքացիներն օդ բարձրածող ծուխ են նկատել, պնդում են՝ այրվող դաշտեր են կամ ДШК-ով անվադողերին է թշնամին կրակել ավանդաբար՝ այրվող փափմփուշտներով:
«Էսօր դղրդյուններն ուժգին են, կրակոցների ձայներից էլ հասկացվում է, որ հեռահար կրակող զինատեսակ են կիրառում, ДШК-ով, մինամյոտից արձակած կրակոցներ են սրանք, հիմա Արմաշում տանը նստած էդ գմփգմփոցը լսումենք»,-Yerevan.Today-ին այս պահին լսածն ու զգացածը բառերով փոխանցում է բնակիչը:
Սյուզի Բադոյան