կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-09 10:55
Քաղաքական

Հարցրեք Ստեփանակերտի քաղաքապետին, թե ով է Առուշ Առուշանյանը․ փաստաբան

Ինչ սպասում էինք, դա էլ տեղի ունեցավ։ Որևէ մեկս հույս  չունեինք, որ տվյալ դատավորը կամք կունենա՝ արդարադատություն իրականացնելու․ երբ տեսա՝ անձն ով է, արդեն ինձ համար որոշումը սպասելի էր․ լրագրողների հետ զրույցում նշեց Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։

Ի դեպ, դատարանի որոշումը  Վճռաբեկում բողոքարկելու վերաբերյալ փաստաբանը նշեց, որ  դեռ կքննարկեն։

«Գորիսն ունի քրեակատարողական հիմնարկ, բայց արդեն ամիսներ է՝ իշխանությունները նախընտրում են  ամեն անգամ հսկա ուժեր կիրառել, գործուղման ծախսեր վճարել  և  ամեն անգամ Առուշանյանին Երևան քրեակատարողական  հիմնարկից տեղափոխել  Գորիս  ՁՊՎ, որից հետո դատարան․․․ Այս որոշմամբ վերահաստատվեց, որ Առուշանյանի նկատմամբ  իրականացվում է քաղաքական հետապնդում։ Դատարանը որևէ հիմք չուներ  մեր միջնորդությունը մերժելու»,- ասաց փաստաբանը։

Արմեն Մելքոնյանը նաև ընդգծեց, որ պատերազմի ժամանակ  Առուշանյանն իր միջոցներով, ի թիվս բազում գործերի, 13 հազար արցախցու կեցությունն է ապահովել Գորիսում։

«Հարցրեք Ստեփանակերտի քաղաքապետին, թե  ով է Առուշ Առուշանայնը»,- ասաց փաստաբանը։