|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բուրբոկի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը չեղարկվել է գերմանական կողմի՝ Կիևին ռազմական օգնություն տրամադրելը մերժելու, ինչպես նաև «Հյուսիսային հոսք-2»-ի շուրջ տարաձայնությունների պատճառով։ Այս մասին հայտնում է CNN-ի լրագրող Ջեյք Թուփերը՝ վկայակոչելով «ուկրաինական կառավարությանը մոտ կանգնած աղբյուր»։
«Նախագահ Զելենսկին չեղարկել է իր հանդիպումը Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բուրբոկի հետ, քանի որ նա հրաժարվել է ասել, որ Գերմանիան կհրաժարվի «Հյուսիսային հոսք-2» գազատարից, եթե Ռուսաստանը ներխուժի, ինչպես նաև այն պատճառով, որ Գերմանիան հրաժարվեց Կիևին որևէ ռազմական օգնություն տրամադրել»,- գրել է նա Twitter-ում։
«Արևելյան Եվրոպայում և Կիևում շատերը Գերմանիան ավելի ու ավելի են ընկալում որպես Ռուսաստանի դաշնակից, քան Արևմուտքի դաշնակից: Եվ նրանք այսպես են իրենց պահում՝ նայեք նախկին կանցլեր (Գերհարդ) Շրյոդերին»,- ասել է հեռուստաալիքի աղբյուրը:
Երկուշաբթի Բուրբոկը հայտարարել էր, որ չի կարող հանդիպել Զելենսկիի հետ, քանի որ ի սկզբանե դրան պետք է մասնակցեր նրա ֆրանսիացի գործընկեր Ժան-Իվ Լը Դրիանը, սակայն ֆրանսիական կողմը փոխել է պլանները։