ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը գրում է.
«Այն, որ ուսապարկ անվանումը սրանց համսր մի փոքր կոմպլիմենտ է, դա փաստ է։ Ես կնախնտրեի վեշմեշոկ անունը, քանզի միայն վեշմեշոկը կարող էր իրեն նման միտք արտահայտել թույլ տալ։
Սեփական աթոռը պահելու, ձրիակերի նման լափելու համար այս սրբապիղծները կարող են հատել բոլոր թույլատրելի և անթույլատրելի սահմանները։
Այսինքն, ձեր տրամաբանությամբ ձեր գործնկեր կիրթ ալիևը գերիների խմբաքանակ էր պատրաստել, որ ուղարկեր Հայաստան, մեկել ընդիմության երթի մասին իմանալով փոշմանեց։ Ավելին Մուրադովի միջոցով ձեզ լուր ուղարկեց, ասելով եթե ընդիմության երթը Պռոշյանով անցնելու փոխարեն գնա Սարյանով նոր գերիներին կուղարկեմ, եթե ոչ ուրեմն չեմ ուղարկի։
Տո այ վեշմեշոկ մեկը չկա հարցնի, բա ինչու գերիների հարցը չլուծած ափալ թափալ հողերը ետ տվեցիք։
Այս վեշմեշոկին հրավիրում եմ հրապարակային բանավեճի, որտեղ որ իր սիրտը կցանկանա, եթե նա կարողանա ապացուցել, որ ընդիմությունն է խանգարում գերիների վերադարձին, պատրաստ եմ իմ ձեռքերով ապամոնտաժել Բաղրամյանի պողոտայում տեղադրված բեմն ու վրանները։Հակառակ դեպքում վեշմեշոկը պիտի հրաժարվի ԱԺ իր մանդատից»։