կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-17 20:15
Հասարակություն

Ախալքալաքի Թումո տուփն ընդունեց առաջին ուսանողներին

Ախալքալաքի Թումո տուփն ընդունեց առաջին ուսանողներին

Թումոյի և Հայ օգնության միության Վրաստանի մասնաճյուղի միջև 2021 թվականի դեկտեմբերին մեկնարկած համագործակցության շնորհիվ Թումոյի կրթական ծրագիրն այժմ արդեն հասանելի է ջավախքցի պատանիներին։ Վրաստանի Ախալքալաք քաղաքի Թումո տուփն ընդունեց իր առաջին ուսանողներին:

ՀՕՄ Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի տնօրեն Կարինե Թադևոսյանը նշում է, որ այս ծրագիրը կոգեշնչի երիտասարդներին` զարգացնելու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում իրենց հմտությունները՝ հույս հայտնելով, որ ծրագրի հանդեպ հետաքրքրությունը կշարունակի աճել և Թումոյի հետ համագործակցությունը կշարունակվի: 

Սա Թումոյի կրթական ծրագիրը Ջավախքի պատանիներին հասանելի դարձնելու առաջին քայլն է` ապագայում ընդլայնման հնարավորությամբ: Ախալքալաքից, Նինոծմինդայից,Ախալցխայից և հարակից այլ բնակավայրերից Թումո տուփ հաճախող շուրջ 200 պատանիներ ինքնուսուցման վարժանքների միջոցով ծանոթանում են ծրագրի 14ոլորտներին, այդ թվում` ռոբոտաշինություն, անիմացիա, խաղերի մշակում, ծրագրավորում և լուսանկարչություն:

Շնորհավորելով Ախալքալաքի տուփում դասերի մեկնարկը` Թումոյի տնօրեն Մարի ԼուՓափազյանը ասաց. «Ախալքալաքում Թումո տուփի բացումը մեզ համար շատխորհրդանշական է: Գտնվելով Հայաստանի սահմաններից դուրս և միաժամանակ ծառայելով հարյուրավոր հայ պատանիների` այս նոր տուփը հաստատում է մերառաքելությունը, այն է` հասանելի դարձնել մեր նորարարական կրթությունը յուրաքանչյուր հայ պատանու»:

Ախալքալաքի Թումո տուփի գրանցումը բաց է 12-ից 18 տարեկան պատանիների համար: 

Հայաստանում և Արցախումայժմ գործում են չորս կենտրոն ու վեց Թումո տուփ, իսկ վերջին տարիներին գործարկվել է յոթ միջազգային Թումո կենտրոն` Փարիզում, Բեռլինում, Մոսկվայում, Տիրանայում, Բեյրութում և Կիևում: