|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Արմավիրում զինված, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցելՙ ըստ Yerkir.am-իՙ հայտնում է Shamshyan.com-ը:
Անհայտ 2 անձ՝ ատրճանակի նմանվող առարկաներով, դիմակավորված, մուտք են գործել Մյասնիկյան գյուղի Երևանյան փողոցի թիվ 7 հասցեում գործող նույն գյուղի բնակիչ՝ 55-ամյա Լևոն Գ-ին պատկանող շուրջօրյա գործող մթերային խանութ։
Դիմակավորված անձինք ատրճանակի նմանվող առարկաների սպառնալիքի տակ դրամարկղից հափշտակել են գումար, այնուհետև նույն գյուղի բնակիչ՝ 24-ամյա Գալուստ Գ-ին պատկանող Nokia բջջային հեռախոսը և նույն գյուղի բնակիչ՝ 24-ամյա Սուրիկ Դ-ին պատկանող iPhone7 տեսակի բջջային հեռախոսը, ինչպես նաև խանութին պատկանող Toshiba տեսակի նոութբուքը։
Փաստի առթիվ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, փնտրում են կատարողներին, զենքի նմանվող առարկաներն ու գողոնը։