|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հուլիսի 24-ին ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Քաջազնունու փողոցի շենքերից մեկի բնակիչ, 25-ամյա Արթուր Գ.-ի նկատմամբ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել և նրանից դանակի սպառնալիքի տակ հափշտակել են գումար:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, տաք հետքերով ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, նշված ավազակային հարձակում կատարելու կասկածանքով հանցանքի վայրից ոչ շատ հեռու գտնվող տարածքից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 22-ամյա Գեորգի Ս.-ին և 19-ամյա Հովհաննես Դ.-ին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակն ու հափշտակված գումարը:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում Գեորգի Ս.-ն և Հովհաննես Դ.-ն որպես կասկածյալներ ձերբակալվել են:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել տուժածի՝ Արթուր Կ.-ի բնակարանում՝ դանակի սպառնալիքի տակ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: