Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջատար է Բեռլինում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի առաջին մրցաշարում:
Երկրորդ տուրում հայ շախմատիստը ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Դանիիլ Դուբովի հետ: «Դանիիլը միշտ զարմանալի խաղացող է, հուզիչ ոճով, այնպես, որ ես փորձում էի նախապատրաստվելիս գուշակել, թե նա ինչ կխաղա»,- նշել է Արոնյանը:
Երկու տուրից հետո Արոնյանը 1,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նրա մրցակիցները՝ Դուբովն ու գերմանացի գրոսմայստեր Վինսենթ Քեյմերը հավաքել են 1-ական միավոր։
Հնդիկ Սանտոշ Վիդիթը, որին Արոնյանը հաղթել էր առաջին տուրում, ունի 0,5 միավոր:
Բեռլինում ընթացող մրցաշարի տասնվեց մասնակիցները բաժանվել են չորս խմբի: Արոնյանն ընդգրկվել է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են գերմանացի Վինսենթ Քեյմերը, հնդիկ Սանտոշ Վիդիթը և ռուս Դանիիլ Դուբովը: Խմբային փուլում կխաղարկվի վեց տուր: Փլեյ-օֆֆ դուրս կգա յուրաքանչյուր խմբի հաղթողը։
Սա «Գրան-պրի» շարքի երեք մրցաշարերից առաջինն է։ Սերիայի երկու հաղթողները կմասնակցեն հավակնորդների մրցաշարին:
ՖԻԴԵ-ի Գրան պրիի առաջին փուլին մասնակցում է 16 շախմատիստ, որոնք բաժանվել են 4 խմբի: Միայն խմբերի հաղթողները պայքարը կշարունակեն կիսաեզրափակչում:
Գրան պրիի մրցումների ընդհանուր հաշվարկով առաջին երկու տեղերը գրաված շախմատիստները ձեռք կբերեն աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ուղեգիր: