|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու: Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմը՝ ներկայացնելով պատգամավորների դիմումը:
«Առաջնորդվելով Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 2-րդ եւ 4-5-րդ մասերով՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 1-ին, տեղի էր ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հանդիպումը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի հետ: ՔՊ-ն հայտարարել էր, որ ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում խմբակցության պատգամավորները կառաջադրեն Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը: