|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեին, Yerkir.am-ին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:
Հանդիպմանը անդրադարձ է եղել Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին և ընդլայնման հնարավորություններին, ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի զարգացմանը վերաբերող հարցերին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Էռնեկյան ընտանիքին պատկանող ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող և առաջիկայում նախատեսվող մի շարք ծրագրերի շուրջ:
Անդրադարձ է եղել հայաստանյան բիզնես միջավայրին, ներդրումների համար գրավիչ ոլորտներին ու ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցերի, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: